Մարսելի բարում անհայտ անձը կրակոցներ է արձակել մարդկանց վրա
Ֆրանսիայի Մարսել քաղաքի բարում անհայտ անձը կրակոցներ է արձակել մարդկանց վրա, 6 մարդ տուժել է, հայտնում է Provence պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Terminus բարում տեղական ժամանակով 20:30-ի սահմաններում: Տուժել է 6 մարդ, մեկը ծանր վիճակում է:
Վկայակոչելով ոստիկանությունում աղբյուրին՝ «Ֆրանս Պրես» գործակալությունը հայտնում է, որ հարձակվողը բարին է մոտեցել մոտոցիկլետով, կատարել մի քանի կրակոց եւ թաքնվել: Գործակալությունը նշում է, որ նա դեռեւս ազատության մեջ է:
Իրավապահների տեղեկություններով՝ հրաձիգն օգտագործել է պոմպային հրացան. դեպքի վայրում հայտնաբերվել են 12 տրամաչափի 7 պարկուճներ:
France Bleu ռադիոկայանի տեղեկություններով՝ մասնագետները չեն բացառում, որ դա «հաշիվների մաքրում» էր: Քննությունը կատարում է դատական ոստիկանությունը: Ռադիոն նշում է, որ այս նույն բարում 2017 թվականին Ծննդյան տոների նախաշեմին հրաձգության հետեւանքով մահացել էր 26-ամյա տղամարդ: