Մեսին որակազրկումից հետո առաջին անգամ հրավիրվել է Արգենտինայի հավաքական
Կատալոնական «Բարսելոնայի» 32-ամյա հարձակվող Լիոնել Մեսին եռամսյա որակազրկումից հետո կկարողանա օգնել Արգենտինայի հավաքականին Բրազիլիայի հետ ընկերական խաղում, տեղեկացնում է Goal.com-ը:
Արգենտինայի հավաքականի կազմում Մեսին վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել այս տարվա հուլիսի 6-ին Ամերիկայի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար՝ «Չիլիի» հետ խաղում:
Մեսին կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից, այնուհետև՝ Հարավային Ամերիկայի ֆուտբոլային ղեկավարությանը՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ին, մեղադրել կաշառակերության մեջ:
Արգենտինայի հավաքականը Բրազիլիայի հավաքականի հետ ընկերական հանդիպում կանցկացնի նոյեմբերի 15-ին: