Մեսին և Սուարեսը կարծես եղբայրներ լինեն. Պիկե
Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի, ուրուգայցի հարձակվող Լուիս Սուարեսի և ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հարաբերությունների մասին:
«Մեսին և Սուարեսը կարծես եղբայրներ լինեն: Նրանք շատ մտերիմ են և ընկերություն են անում նույնիսկ խաղադաշտից դուրս:
Եթե Մեսին Գրիզմանի հետ չի շփվում այնպես, ինչպես Սուարեսի, ապա դա չի նշանակում, որ նրանք լավ հարաբերություններ չունեն:
«Բարսելոնայում» բոլոր ֆուտբոլիստները լավ հարաբերություններ ունեն իրար հետ»,- Sport.es-ի հաղորդմամբ՝ ասել է Պիկեն:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Գրիզմանը դժգոհ է Մեսիի հետ ունեցած հարաբերություններից և ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»: