Արարատում միջին տարիքի կինը մահացել է բեռնատար գնացքի հարվածից
Հոկտեմբերի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի P կետի 2867 կմ-ին կնոջ դի կա և ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է բեռնատար գնացքի տակ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ գնացքի գծերից մոտ 1 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են ինքնությունը դեռևս չպարզված միջին տարիքի կնոջ դի։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ բեռնատար գնացքի մեքենավարը եղել է Դերենիկ Նաջարյանը, որըՄասիսի ոստիկանների ուղեկցությամբ հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։ Ոստիկաններն ու քննիչներն աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ ինքնասպանություն, դժբախտ պատահար կամ վրաերթ։