Փարիզում Հայաստանի դրոշի գույներով կոնֆետի քանդակ է ցուցադրվել
Փարիզում Հայաստանի դրոշի գույներով կոնֆետի քանդակ է ցուցադրվել: Այս մասին Facebook-ում հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան դիվանագետ Հայկ Խեմչյանը:
Դիվանագետը նշել է, որ քանդակի հեղինակը ֆրանսիացի նկարիչ Լոուրենս Ջենկելն է: Քանդակը կներկայացվի George V հայտնի պողոտայում հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը: