Գերմանիայի գավաթ. Դորտմունդի «Բորուսիան» ուժեղ էր Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» (Տեսանյութ)
Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում «Բորուսիան» ուժերը չափեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ:
Լուսիեն Ֆավրի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության հաջորդ փուլ:
Դորտմունդյան թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Յուլիան Բրանդտը, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Մարկո Տյուրամը:
Գերմանիայի գավաթ, երկրորդ շրջան
«Բորուսիա Դորտմունդ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 2:1
Յուլիան Բրանդտ, 77, 80 - Մարկո Տյուրամ, 71