Հումելսը կարող է վերադառնալ Գերմանիայի հավաքական
Դորտմունդի «Բորուսիայի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը հնարավոր է՝ վերսկսի մրցելույթները Գերմանիայի ազգային հավաքականի կազմում, հայտարարել է Գերմանիայի հավաքականի մենեջեր Օլիվեր Բիրհոֆը:
«Մենք երբեք չենք ասել, որ Հումելսն այլևս չի հրավիրվելու Գերմանիայի հավաքական: Խոսքը գնացել է ժամանակավոր բացակայության մասին:
Հումելսի պես փորձառու ֆուտբոլիստներն անհրաժեշտ են հավաքականին, և ես կարծում եմ, որ Հումելսը դեռ օգտակար կլինի Գերմանիայի հավաքականին»,- Բիրհոֆի խոսքը փոխանցում է Bild Sport-ը:
Մատս Հումելսը Գերմանիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2010 թվականին:
Ավելի վաղ Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել էր, որ այլևս չի պատրաստվում աշխատել Մատս Հումելսի, Ժերոմ Բոատենգի և Թոմաս Մյուլերի հետ: