Նիկո Կովաչը քննադատել է «Բավարիայի» ֆուտբոլիստներին
Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը Գերմանիայի գավաթի երկրորդ շրջանի՝ «Բոխումի» հետ հանդիպումից հետո քննադատել է իր թիմի ֆուտբոլիստներին:
«Հանդիպման առաջին 60-70 րոպեներին մենք չէինք խաղում այն ֆուտբոլը, որը բնորոշ է «Բավարիային»: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ կարողացանք հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ:
«Բավարիայի» որոշ ֆուտբոլիստներ այդպես էլ չկարողացան լուրջ վերաբերվել Գերմանիայի գավաթի հանդիպումներին»,- Կովաչի խոսքը փոխանցում է Bild-ը:
Հիշեցնենք, որ «Բոխումի» հետ խաղում «Բավարիան» միայն հանդիպման վերջին րոպեներին կարողացավ հաղթանակի հասնել և դուրս գալ հաջորդ փուլ: