2020-ին Հայաստանում կվերապատրաստվի միայն 6 քննիչ
Իրավունք2020-ին պետբյուջեից Հատուկ քննչական ծառայության կարիքների համար ծրագրվում է տրամադրել 735 մլն դրամ, ինչը 4,6 մլն դրամով քիչ է՝ 2019-ի համեմատ: Այս մասին հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ֆինանսավորման կրճատումը պայմանավորված է միջոցների տարբերությամբ, որոնք նախատեսված են ջեռուցման եւ հովացման համակարգերի վերանորոգման համար, ինչպես նաեւ վերապատրաստում անցնող աշխատակիցների թվով: «2019-ին վերապատրաստվել է 18 քննիչ, իսկ 2020-ին կվերապատրաստվի միայն 6-ը»,- ասաց Խաչատրյանը: