Կալիֆոռնիայում հրդեհները կսաստկանան ուժեղ քամու պատճառով
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգը, որն արդեն պայքարում է անտառային հզոր հրդեհների ավերիչ հետեւանքների դեմ, նորից կարող է ենթարկվել դրանց լուրջ ուժգնացմանը՝ չոր քամու պատճառով, որը կարող է սկսվել չորեքշաբթի գիշեր, տեղեկացնում է Fox հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի օդերեւութաբաններին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Այս առնչությամբ կոմունալ ձեռնարկությունները նախատեսում են անջատել ավելի մեծ թվով սպառողների էլեկտրաէներգիան, ավելացնում է հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ արդեն անջատվել է մոտ 1,5 մլն մարդու էլեկտրականությունը հրդեհների պատճառով։ Այդպիսի միջոցներ են կիրառվում, որպեսզի բացառեն հրդեհների տարածումը ակտիվ էլեկտրահաղորդալարերի պատճառով։
Հրշեջներն արդեն փորձում են հրդեհը մարել Լոս Անջելեսի մոտ, այժմ «քամու լուրջ ուժգնացում» է սպասվում հարեւան Սանտա Անայում, տեղեկացնում է հեռուստաալիքը։
«Պայմանների վատթարացումն արդեն հանգեցրել է այն բանին, որ հրշեջները ողջ նահանգում պայքարում են առնվազն 11 հրդեհների դեմ, որոնք հազարավոր մարդկանց ստիպել են հետեւել տարհանման հրամանին»,- տեղեկացնում է Fox-ը։
Իշխանությունները հետեւում են եղանակային պայմաններին եւ իրավիճակից կախված կորոշեն՝ տարհանում կատարե՞ն, որը կարող է վերաբերել 186 հազար մարդու։ Վտանգավոր գոտում, որտեղից որոշակի պայմաններում կարող է տարհանում հայտարարվել, ապրում է մոտ 26 մլն մարդ։
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, ամերիկյան ազգային գվարդիայի 700 ներկայացուցիչ ուղարկվել է Կալիֆոռնիա՝ հրդեհների դեմ պայքարում օգնելու արդեն այնտեղ գտնվող հազար ազգային գվարդիականներին։ Նրանք կժամանեն 24 ժամվա ընթացքում։