Նոյեմբերի 4-ից Երևանի Չարենցի փողոցում գործարկվելու է տեսանկարահանող սարք
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների, հատկապես՝ կանգառի եւ կայանման կանոնների, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների եւ վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի կարգով՝ Երեւան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք:
Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2019 թվականի նոյեմբերի 4-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: