Մեքսիկայում փոփոխություններ են ընդունել, որոնք թույլ են տալիս նախագահին դատել կոռուպցիայի համար
Մեքսիկայի պատգամավորների պալատը հավանություն է տվել Սահմանադրության հոդվածի փոփոխություններին, որոնք թույլ են տալիս գործող նախագահին դատել ոչ միան պետական դավաճանության, այլեւ կոռուպցիայի եւ ընտրություններում հանցագործությունների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«420 կողմ ձայն, 29 դեմ, 5 ձեռնպահ: Սահմանադրության բարեփոխման օրինագիծը, որը թույլ է տալիս նախագահին դատել կոռուպցիայի, ընտրություններում եւ Սահմանադրության 19-րդ հոդվածում նշված հանցագործությունների մեղադրանքով, ընդունվել է եւ (լրամշակմամբ) վերադարձվում է Մեքսիկայի Սենատ»,- նշված է պատգամվորների պալատի Twitter-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Պատգամավորների կարծիքով՝ հանրապետության նախագահի դեմ քրեական հետապնդում սկսելու համար պարտադիր պայման է Սենատում մեղադրանքի առաջադրումը գործող եւ կիրառելի քրեական օրենսդրության հիման վրա:
Բարեփոխման օրինագծով նաեւ նախատեսվում է նախագահի եւ նահանգապետների ծառայության վեցամյա ժամկետում համաժողովրդական քվեարկություն անցկացնելու մեկ հնարավորություն: Նախագահի կամ նահանգի ղեկավարի պաշտոնավարման չորրորդ տարվա առաջին 3 ամիսների ընթացքում քաղաքացիները կարող են ժողովրդի ընտրյալի մանդատը հետ կանչել՝ չկայացվածության, նախընտրական խոստումների չկատարման, վստահության կորստի պատճառով: