Թաիլանդում սպանված միլիոնատիրուհու մարմինը գտել են բետոնով պատված՝ սեփական սառնարանում
Վոնի Ջիրահարոենինգի բետոնով պատված դին գտել են սեփական սառնարանում Թաիլանդի հյուսիսի Չիանգմայ քաղաքում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Bangkok Post պարբերականին։
Կինը, որը զբաղվում էր բիզնեսով շինարարության ոլորտում եւ բարեգործությամբ, հարազատների հետ կապի մեջ չի մտել հոկտեմբերի 18-ին։ Իրավապահներին կանչել են 58-ամյա Ջիրահարոենինգի հարեւանները, որոնք դժգոհել են նեխահոտից։
Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրել է, որ միլիոնատիրուհու հաշիվներից հանել են խոշոր գումարներ, նրա ավտոմեքենան եւ բանկային քարտերն անհետացել են։
Սպանության մեջ կասկածել են հանգուցյալի ընկերոջը, որն անհետացել է նրա մահվանից անմիջապես հետո։ Bangkok Post-ի տվյալներով՝ կասկածյալը՝ 39-ամյա Վիտում Սիտաբուտը, արդեն կալանավորված է։ Նրա հանցակցության մասին մատնանշում են վկաների ցուցմունքները, ինչպես նաեւ տեսախցիկի նկարահանումները։