Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը ՀՀ Սահմանադրական Դատարանի և նրա նախագահի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների սպասելի էր. «Իրավական ուղի»
Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը սպասելի է եւ ողջունելի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դրանում մտահոգություն է արտահայտվում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների ու հաջորդական քայլերի կապակցությամբ՝ ընդգծելով Սահմանադրական դատարանի հետ Կառավարության եւ Խորհրդարանի բացահայտ հակամարտությունը:
Հանձնաժողովի նախագահը կարեւորել է սահմանադրական արժեքների պահպանման գործում Սահմանադրական դատարանի դերը, պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից զսպվածություն ու հարգանք ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով վերջիններիս Սահմանադրական դատարանի հետ կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցության՝ Հայաստանի Սահմանադրության բնականոն կենսագործունեությունը վերահաստատելու համար»:
Վենետիկի հանձնաժողովը խիստ մտահոգիչ է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը