Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին` ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր հարազատների. Սերժ Թանկյան
System of a Down (SOAD) ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկարացուցիչների պալատի որոշումը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։
Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին` ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր հարազատների:
Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: Այսուհետ Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցում խաղալ ԱՄՆ դեպտքարտուղարության հետ, թեև վստահ եմ, որ նրանք կփորձեն:
Կարևոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ, որոնք կապված են նաև Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Սենատի բանաձևը հաջորդն է»:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր Facebook-ի էջում գրառում էր արել այդ կապակցությամբ՝ ասելով, որ սա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում :
Նշենք նաև, որ SOAD-ը միշտ իր գործունեությանը ու երաժշտությանը զուգահեռ տարել է Ցեղասպաության հարցի բարձրացման, դրա ճանաչման և Թուրքիայի դատապարտող քարոզչական աշխատանքներ: