Սա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. Փաշինյան
405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա կարեւոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում:
Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»,-նշել է նա: