41-ամյա Բուֆոնը մտադիր չէ հաջորդ տարի ավարտել կարիերան
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մտադիր չէ այս մրցաշրջանի ավարտից հետո ավարտել կարիերան։ 41-ամյա իտալացի խաղացողը ցանկություն ունի անցկացնել առնվազն եւս մեկ մրցաշրջան, հաղորդում է Tuttosport-ը։
«Յուվենտուսն» ու Բուֆոնը կքննարկեն պայմանագիրը եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հարցը։ Եթե նա եւս մեկ տարվա պայմանագիր կնքի, ապա հնարավորություն կստանա կարիերան շարունակել մինչեւ 43 տարեկան, որը կլրանա 2021թ․ հունվարի 28-ին։
Հիշեցնենք, որ Բուֆոնն այս ամռանն է ֆրանսիական ՊՍԺ-ից վերադարձել «Յուվենտուս»։