Ինչո՞ւ է Գեղարքունիքի մարզպետը պատվոգրով պարգեւատրել իր դստերը
Պատմության մեջ առաջին անգամ մարզպետարանների եւ պետական կառավարման համակարգի աշխատողները 2019 թվականին ստաբիլ բարձր աշխատավարձ են ստանում։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Հարցին՝ արդյունավետության առումով ինչ է փոխվել, նա նշեց․ «Մեր ընտանքիում ոչինչ չի փոխվել»։
Մարզպետը իր կատարած աշխատանքի մասով ասաց, որ «1500 հա վարելահող է ազատագրել նախկին գյուղապետերից։ Մարզում ասֆալտապատվում է ռազմավարական նշանակություն ունեցող տարածք, որը երբեք նախկինում ասֆալտապատված չի եղել»։
Սանոսյանը ասաց, որ մարզպետարանում կրճատումներ սպասվում են, իսկ մինչեւ այս նախկին 3 փոխմարզպետներից մնացել է 1 փոխմարզպետ, իսկ մնացած աշխատակազմը կկրճատվի տարածքային կառավարման մասին օրենքի ընդունումից հետո։
Հարցին՝ ինչո՞ւ էր մարզպետը պատվոգրով պարգեւատրել իր դստերը, նա պարզաբանեց․ «Մայիսի 11-ին բիզնես ֆորում էր կազմակերպվել, մոտ 20 կամավորներ օգնում էին ֆորումի կազմակերպման հարցերում։ Այդ 20-ի թվում նաեւ իմ աղջիկն էր։ Բոլոր 20-ին եւ մյուս օգնողներին տվել ենք պատվոգիր։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ աննորմալ է, որ բոլորի պես իմ երեխային տվել ենք պատվոգիր, ուրեմն նրանք ռասսիստական վերաբերմուքն ունեն պաշտոնյաների երեխաների նկատմամբ։