Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը հոսպիտալացվել է բեմից ընկնելուց հետո
Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը հոսպիտալացվել է Դորթմունդում թվային տեխնոլոգիաների համաժողովում ելույթի ժամանակ բեմից ընկնելուց հետո, հաղորդում է n-tv-ն:
Ընկնելուց հետո Ալտմայերը չի կարողացել ինքնուրույն վեր կենալ: Դրանից հետո բժիշկ են կանչել, իսկ համաժողովի մասնակիցներին խնդրել լքել դահլիճը: Թե ինչ վնասվածք է ստացել նախարարը, չի հաղորդվում:
DPA-ն նշում է, որ նախարարը գիտակից վիճակում է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: