Եկմալյանի քանդված տների նախկին բնակիչներին ոստիկանները թույլ չեն տվել վրան տեղադրել կառավարական առանձնատների մոտ (Տեսանյութ)
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, առավոտից բողոքի ակցիա է ընթանում Կառավարական ամառանոցների մոտ:
Բողոքող քաղաքացիներին փորձում էր հանգստացնել տեղում ծառայություն իրականացնող մի ոստիկան:
Բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի քանդված տների նախկին բնակիչներին ոստիկանները թույլ տվեցին վրաններ տեղադրել։
«Վրան պիտի տեղադրեմ, որ այստեղ էլ քնեմ։ Տուն չունեմ, այստեղ եմ քնելու»,-նշում էր բնակիչներից մեկը։
Ոստիկանները, սակայն, թույլ չվեցին նրանց վրան տեղադրել․ «Ձեր ակցիան արեք, մի տեղադրեք սա, քաղաքապետարանից թույլտվություն չունեք վրան խփելու։
Ես ձեզ չեմ խոչընդոտում, ձեր ակցիան արեք»։
Եկմալյանի նախկին մոտ 30 բնակիչ արդեն 15 տարի է` պայքարում է քանդված տների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հանրային գերակա շահ ճանաչված այդ տարածքում 3 բարձրահարկ է կառուցվել, սակայն տարածքի բնակիչներին ոչ մի բնակարան չի հատկացվել, թեեւ ունեն նախապես կնքված պայմանագրեր: Նրանց մեծ մասը վարձով է բնակվում, իսկ մի քանիսը ապրում են Եկմալյանի` դեռ չքանդված, սակայն կիսախարխուլ, կոմունալ հարմարություններից զուրկ տներում: