Կասեցվել է Արտաշատի երկու դպրոցները սպասարկող Ա/Ձ-ի գործունեությունը. Կոպիտ խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Արտաշատի դպրոցները սպասարկող անհատ ձեռնարկատեր Անահիտ Վարդանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ արդյունքում պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, իսկ պատրաստի արտադրանքը չի ունեցել մակնշում:
Հիշեցնենք, որ այս տնտեսվարողը նաեւ վարձակալում էր Արտաշատի թիվ 4 եւ թիվ 5 հիմնական դպրոցների բուֆետները:
Ա/Ձ Անահիտ Վարդանյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: