Ընթանում են քննարկումներ Հայաստանի ճանապարհների անվտանգության թեմայով
Երևանում հոկտեմբերի 29-ին ընթանում են քննարկումներ Հայաստանի ճանապարհների անվտանգության վերաբերյալ։ Քննարկումները կազմակերպվել են «Ավելի անվտանգ քաղաքներ. ճանապարհները և հետիոտների աջակցությունը Գյումրիում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից։
ՎԶԵԲ տվյալներով՝ 2018 թվականի 11 ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը և զոհերի քանակն արդեն գերազանցել է նախորդ երեք տարիների ցուցանիշները։ 108 ՃՏՊ հետևանքով գրանցվել է 10 մահացու ելքով դեպք և 154 դեպք, որոնք հանգեցրել են վնասվածքների։ Վթարների 40 տոկոսը տեղի է ունեցել հետիոտների մասնակցությամբ։
Նախատեսվում է քննարկել վարորդների և հետիոտների իրազեկության բարձրացման խնդիրները, ինչպես նաև ոստիկանության և պետական այլ կառույցների հետ աշխատանքի կազմակերպումը։
Քննարկումներին մասնակցում են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության և համագործակցությանն բաժնի ներկայացուցիչ Անդրեա Բաջիոլին, Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցևը, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։