Ռոզա Ֆիլբերգն արխիվային լուսանկար է հրապարակել
Երգչուհի, սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը հաճախ է նոր հրապարակումներով, գեղեցիկ լուսանկարներով ջերմացնում Instagram-ի իր հետեւորդների ու երկրպագուների սրտերը:
Երգչուհի-դերասանուհին իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակել է արխիվային լուսանկար, որում ներկայացել է քնքուշ կերպարում։ Ռոզա Ֆիլբերգը հարսի զգեստով է, այն կադր է «Նռան հատիկ» հեռուստասերիալից, որի գլխավոր դերում հանդես է եկել երգչուհին։
Նշենք, որ օրերս Ռոզա Ֆիլբերգը նշանադրվել է։ Քրոջ կյանքում կարեւոր իրադարձության մասին հայտնել էր նրա եղբայրը՝ երգիչ Մհերը։
Instagram-յան էջում երգիչը հրապարակել էր քրոջ ու նրա ընտրյալի լուսանկարը։ «Սրտանց շնորհավորում եմ քեզ, քույրիկ, քո եւ մեր ամբողջ, մեծ ընտանիքի կյանքում կարեւոր իրադարձության առիթով։ Ընտանիքի ստեղծումը մարդու համար ամենակարեւորն է կյանքում։ Շնորհավորում եմ քեզ նշանադրության առիթով։ Սպասում ենք հարսանիքի»,- գրել էր երգիչը։