Իրանում կարծում են, որ ԱՄՆ-ը ոչնչացնում է «Իսլամական պետությանը» «պիտանելիության ժամկետի լրանալու» պատճառով
ԱՄՆ-ը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին «պիտանելիության ժամկետի լրանալու» պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ «Իսլամական պետությունն» ու նրա առաջնորդը «պիտանելիության ժամկետ» ունեն, եւ հենց այն լրանում է, նրանց վերացնում են:
Նա նաեւ ալ-Բաղդադիի ոչնչացման փաստը կապել է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հետ՝ հավելելով, որ զարմանալի ոչինչ չկա, քանի որ «Վաշինգտոնը ներքին քաղաքականության տարբեր իրադարձությունների նախաշեմին աժիոտաժ է ստեղծում»:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ալ-Բաղդադիի ոչնչացման լուրը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ընթացքում նա գործի է դրել մահապարտի գոտին: ԸՆդ որում, Թրամփը ահաբեկչին ոչնչացնելու համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային եւ Իրաքին: