Նոր անտառային հրդեհ է բռնկվել՝ Կալիֆոռնիայում
Կալիֆոռնիայում նոր անտառային հրդեհ է բռնկվել Գեթթի կենտրոնի՝ Լոս Անջելեսում գտնվող թանգարանային համալիրի մոտակայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Անցած շաբաթ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտարարել է նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:
Լոս անջելեսի հրդեհային վարչության տվյալների համաձայն՝ հրդեհը սկսվել է երկուշաբթի գիշերը, տարածվել է 30 հեկտար տարածքով:
Ավելի վաղ Los Angeles Times պարբերականը հայտնել է, որ տարհանման գոտում է հայտնվել Մաունթ Սենթ-Մերիի համալսարանը:
Հաղորդվել է նաեւ, որ մոտ 180 000 բնակիչ է տարհանվել «Քինքեյդ» հրդեհի պատճառով: