Ով էլ խոսի դատարանների անկախությունից, բայց ոչ Հրայր Թովմասյանը. Վահագն Հովակիմյան
«Ով ով խոսի դատարանների անկախությունից, բայց հաստատ դրա մասին ոչ Հրայր Թովմասյանը պետք է խոսի: Նախորդ իշխանության կարկառուն դեմքերը դատական անկախության մասին պիտի չխոսեն, դա ծաղր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի հարցազրույցում դատարանների անկախության գնահատականին:
ՍԴ-ն, նրա խոսքով, անկախ է ՀՀ-ից, և ներկա ՍԴ-ն կապ չունի այսօրվա իրողությունների հետ: