«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 10-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ տարած կամային հաղթանակը
«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 10-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ տարած կամային հաղթանակը՝ 2։1։
«Մենք լավ սկսեցինք, բայց բաց թողած գոլի դրվագում հաջողությունը մեր կողմից չէր։ Դրանից հետո «Տոտենհեմը» լավ պաշտպանվում էր, իսկ նրանց հակագրոհներն անհավանական էին։ Բայց բաց թողած գոլը մեր վրա ազդեցություն չթողեց։ Մենք նյարդային չէինք, հետեւում էինք մեր ծրագրին, ամեն ինչ ճիշտ էինք անում։
«Տոտենհեմի» դարպասապահն անհավանական սեյվեր էր անում, բայց մենք հանգիստ էինք։ Մրցակիցն ինձ չզարմացրեց։ Մենք գնդակի 70 տոկոս վերահսկողություն ունեինք, բայց «Տոտենհեմի» համար դա նորմալ է։ Նրանք արագ հակագրոհում էին, իսկ Հարի Քեյնը շատ լավն է։
Բայց մենք վերահսկում էինք իրավիճակը, գերիշխում էինք, բացառությամբ վերջին հինգ րոպեների։ Սուպերխաղ էր, որը հավանեցի»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Լիվերպուլը» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ «Տոտենհեմը» 12 միավորով 11-րդն է։