Ֆրանսիայի կայարանում ձերբակալել են զինված ալժիրցուն, որը բղավում էր կրոնական կարգախոսեր
Ֆրանսիական Գրենոբլի երկաթգծի կայարանում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը զինված էր երկու դանակներով, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Le Figaro-ին:
Ֆրանսիական պարբերականի հաղորդմամբ՝ 2000 թվականին ծնված երիտասարդ տղամարդը բղավում էր կրոնական կարգախոսեր: Պարբերականի տվյալներով՝ նա ծնունդով Ալժիրից է:
Նշվում է, որ հանցագործը հրաժարվել է տալ զենքը ոստիկանների պահանջով, որոնք արդյունքում ստիպված են եղել ուժ կիրառել: Գործը փոխանցվել է դատախազություն հետագա հետաքննություն անցկացնելու համար: