Կոստա Ռիկայում մեկնարկել է վայրի կենդանիներին զբոսաշրջիկներիցպաշտպանելու արշավը
Ուրբաթ Կոստա Ռիկայում մեկնարկել է արշավ, որն ուղղված է զբոսաշրջիկներին վայրի կենդանիների հետ սելֆի անելու արգելքին, հաղորդում է The Tico Times-ը:
«Մենք ցանկանում ենք դադարեցնել զբոսաշրջիկների կողմից կենդանիներին կերակրելու, զբոսաշրջիկների՝ կենդանիների հետ լուսանկարելու եւ դրանցով մանիպուլացնելու պրակտիկան»,-հայտարարել են երկրի էկոլոգիայի եւ էներգետիկայի նախարարությունում:
Բազմաթիվ տեղի եւ օտարերկրյա զբոսաշրջիկներ Կոստա Ռիկայի ազգային պարկերում միտումնավոր փնտրում են կապիկներ, համրուկներ, պղպեղակերներ եւ այլ կենդանիներ լուսանկարվելու համարԱրդյունքում այժմ երկիրն աշխարհում առաջինն է, որը ստիպված մեկնարկել է այդպիսի արտասովոր արշավ վայրի կենդանիների պաշտպանության նպատակով: