Մեսի․ Իմ տեսած հարձակվողներից լավագույնը Ռոնալդոն է
«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին լավագույն հարձակվող է համարում Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, 2011-ին կարիերան ավարտած Ռոնալդոյին։
«Ռոնալդոն իսկական ֆենոմեն էր։ Նա լավագույնն է բոլոր հարձակվողներից, որոնց երբեւէ տեսել եմ։ Նա պարզապես անհավանական էր»,- Մեսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։
Ռոնալդոն հանդես է եկել «Կրուզեյրոյում», «ՊՍՎ Էյնդհովենում», «Բարսելոնայում», Միլանի «Ինտերում», Մադրիդի «Ռեալում», «Միլանում», «Կորինտիանսում»։ Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն (1994, 2002), Ամերիկայի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող (1997, 1999)։ 2018-ին Ռոնալդոն ձեռք է բերել իսպանական «Ռեալ Վալյադոլիդ» ակումբը, որի նախագահն է։