Էրիկ Վարդանյանը կարմիր քարտ ստանալուց հետո զայրույթը արտահայտել է միջնամատը ցույց տալով. (Լուսանկար)
Հայաստանի առաջնության 12-րդ տուրում «Արարատ» - «Փյունիկ» խաղում հյուրերի խաղացող Էրիկ Վարդանյանը 68-րդ րոպեին կարմիր քարտ ստանալուց հետո երկրպագուներին միջնամատ է ցույց տվել։
Հիշեցենք, որ «Արարատը» հաղթել է 4։2 հաշվով։
«Արարատը» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ գոլերի տարբերությամբ գերազանցելով նույնքան միավոր ունեցող Գյումրիի «Շիրակին»։ «Փյունիկը» 7-րդն է՝ 13 միավոր։
Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր
«Արարատ» - «Փյունիկ»՝ 4։2
Դենիս Դեդեչկո, 45, Վեսլեն, 54, Դավիթ Խուրցիձե, 59, Արտակ Ալեքսանյան, 90, 11մ - Դենիս Մահմուդով, 22, Անտոնիո Ստանկով, 90+3
Հեռացում՝ Էրիկ Վարդանյան («Փյունիկ»), 68