«Մահվան բեռնատարի» վարորդին մեղադրանք է առաջադրվել ասիական ծագման 39 մարդու սպանության համար, որոնց դիերը հայտնաբերվել էին ավտոմեքենայի բեռնախցում
«Մահվան բեռնատարի» վարորդին մեղադրանք է առաջադրվել ասիական ծագման 39 մարդու սպանության համար, որոնց դիերը հայտնաբերվել էին ավտոմեքենայի բեռնախցում, հաղորդում է BBC-ը:
39 մահացած մարդկանց դիերը հայտնաբերվել էին բեռնատարի մեջ չորեքշաբթի Լոնդանից 32 կմ հեռավորության վրա:
31 տղամարդու եւ 8 կնոջ դիերը հայտնաբերելուց հետո ձերբակալվել է բեռնատարի 25-ամյա վարորդ Մորիս Ռոբինսոնը:
Ինչպես հայտնել են Էսեքսի ոստիկանությունում, նրան նաեւ մեղադրանք է առաջադրվել ստրկավաճառության, անօրինական միգրացիայի ոլորտում հանցացկելու եւ փողերի լվացման հատկանիշներով:
Հյուսիսային Իռլանդիայի բնակիչ Ռոբինսոնի գործով առաջին լսումները կայացել են երկուշաբթի:
Ոստիկանությունը ձերբակալել է եւս երեք կասկածյալի՝ 38-ամյա կնոջ եւ տղամարդու ու 48-ամյա տղամարդու:
Երեք տղամարդիկ ձերբակալվել են սպանության եւ ստրկավաճառության նպատակով դավադրության կասկածանքով:
Բացի այդ, Էսեքսի ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա տղամարդու, որը նույնպես կասկածվում է որպես այդ գործի մասնակից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիետնամի եւ Չինաստանի դեսպանատները սերտ համագործակցում են զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ: