«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 10-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին։
«Լիվերպուլի» հաղթանակի գործակիցը 1․50 է։ «Տոտենհեմի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6․30, ոչ ոքին՝ 4․50 գործակցով։
«Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» նախորդ անգամ հանդիպել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, 2։0 հաշվով հաղթել են լիվերպուլցիները։
Անգլիայի անցած առաջնության երկու շրջանում էլ «Լիվերպուլը» «Տոտենհեմին» հաղթել է նույն՝ 2։1 հաշվով։
Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր
«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 20։30 (Երևանի ժամանակ)