Բանտում մահացել է Ավստրալիայի ամենասարսափելի սերիական մադասպաններից մեկը
Ավստրալիայի ամենասարսափելի սերիական մարդասպաններից մեկը՝ Այվան Միլաթը, մահացել է բանտում՝ ճաղերից այն կողմ անցկացնելով 23 տարի 1980-1990թթ. յոթ հետիոտն զբոսաշրջիկ սպանելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Նոր Հարավային Ուելսի ուղղիչ ծառայության մամուլի քարտուղարը հայտնել է, որ Միլաթը մահացել է կիրակի առավոտյան: Մահվան պատճառները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ նա տառապում էր քաղցկեղով եւ ստանում քիմիոթերապիա:
74-ամյա Միլաթը դատապարտվել էր յոթ ցմահ ժամկետներով երկու բրիտանացի, երեք գերմանացի եւ երկու ավստրալացի սպանելու համար:
Այդ հնչեղություն ստացած գործը ցնցել էր ամբողջ աշխարհը:
Միլաթը, որը նախկինում ճանապարհների բանվոր-շինարար էր, այդպես էլ չէր խոստովանել իր մեղքը: Նրա զոհերն էին ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, որոնցից շատերը ենթարկվել էին սեռական բռնության նախքան սարսափելի մահը:
Զոհերի մարմինները հայտնաբերվել էին Նոր Հարավային Ուելսի անտառներից մեկում գտնվող գերեզմանատանը:
Միլաթը նաեւ մեղադրվում էր մի շարք սպանությունների համար, սակայն այդ հանցանքներում նրա մեղքն այդպես էլ չէր ապացուցվել: