Ամերիկյան զինծառայողները ռազմական գործողություններ են իրականացրել ԻՊ-ի անորսալի ղեկավարի նկատմամբ
Ամերիկյան զինծառայողները ռազմական գործողություններ են իրականացրել «Իսլամական պետություն» խմբավորման անորսալի ղեկավար Աբու Բաքրա ալ-Բաղդադիի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին:
Աղբյուրը նաեւ հայտնել է, որ չի կարող ասել՝ Բաղդադիի դեմ գործողությունները հաջողվել են, թե ոչ:
Ընդ որում՝ Newsweek պարբերականը, վկայակոչելով ամերիկյան բանակի ներկայացուցչին, հայտարարել է, որ Բաղդադին սպանվել է ռեյդի ժամանակ:
Ըստ աղբյուրի՝ հատուկ գործողությունները տեղի են ունեցել սիրիական Իդլիբ նահանգում:
Ինչ վերաբերում է Reuters գործակալության աղբյուրին, նա չի բացահայտել անցկացված գործողությունների մանրամասները: