«Բարսելոնան» չի երկարաձգի պայմանագիրը Էռնեստո Վալվերդեի հետ
Այս մրցաշրջանը վերջինը կլինի «Բարսելոնայում» թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի համար։ Կատալոնական ակումբը չի երկարաձգի պայմանագիրը 55-ամյա իսպանացի մասնագետի հետ, հաղորդում է AS-ը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
«Բարսելոնան» դիտարկում է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելի թեկնածությունները։
Վալվերդեի գլխավորությամբ «Բարսելոնան» երկու տարում նվաճել է 4 տիտղոս՝ երկու անգամ հաղթելով Իսպանիայի առաջնությունում, մեկական անգամ՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում եւ Սուպերգավաթում։