ԵԱ Մ-20․ Վարազդատ Լալայանը՝ չեմպիոն եւ ռեկորդակիր. (Տեսանյութ)
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը նվաճել է չեմպիոնի կոչումը +109 կգ քաշային կարգում։
Նա 3 կգ-ով գերազանցել է մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի ռեկորդն այս քաշային կարգում՝ երկամարտում հասցնելով 424 կգ-ի։ Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը բարձրացրել է 194 կգ, հրում վարժությունում՝ 230 կգ։ Երկու վարժություններում էլ նա բարելավել է այս տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդները։