ԵԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Հայկ Մ․ Մարտիրոսյանի հաղթական պարտիայի շնորհիվ
Բաթումիում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցան երրորդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականը մրցեց Չեխիայի թիմի հետ եւ առավելության 2,5։1,5 հաշվով։ Լեւոն Արոնյանը սպիտակներով միավորը կիսեց Դավիդ Նավարայի, Հրանտ Մելքումյանը սեւերով ոչ ոքի խաղաց Վիկտոր Լազնիցկայի հետ։ Արման Փաշիկյանը չկարողացավ հաղթել Իրժի Ստոցեկին։
Վերջինը պարտիան ավարտեց Հայկ Մ․ Մարտիրոսյանը, որը սպիտակներով մրցեց Թայ Դայ Վան Նգույենի հետ եւ առավելության հասավ 84-րդ քայլում։
Հայաստանի հավաքականը վաստակեց 6 թիմային միավոր եւ Ուկրաինայի ու Հոլանդիայի հետ բաժանում է առաջինից երրորդ տեղերը։
Կանանց Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Սլովակիայի թիմի նկատմամբ՝ 3։1։ Էլինա Դանիելյանն ու Աննա Մ․ Սարգսյանը հաղթեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը վաստակեցին կեսական միավոր։
Հայաստանի թիմն ունի 5 միավոր եւ բաժանում է 3-5-րդ տեղերը։ Առաջատարներն են 6-ական միավոր վաստակած Ռուսաստանն ու Իտալիան։