Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Մաշալյանը կժամանի Հայաստան
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով հոկտեմբերի 27-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Մայր Աթոռում կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը: