Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական...

Հակոբ Մկրտչյան․ Փոխելու եմ քաշային կարգս և փորձելու եմ ուժերս Օլիմպիական խաղերում

Ով, ինչ ուզում է մտածի, ես փոխելու եմ քաշային կարգս և փորձելու եմ ուժերս Օլիմպիական խաղերում, քանի որ այժմ իմ գլխավոր նպատակը օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճելն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, որը հոկտեմբերի 25-ին Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հռչակվեց չեմպիոն եւ ռեկորդակիր:

Հակոբ Մկրտչյանը սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությունում փայլուն հաղթանակ տոնելուց օրեր անց կրկին մրցահարթակում էր եւ այս անգամ եւս իրեն հավասարը չունեցավ 89 կգ քաշայինների պայքարում: Այս քաշային կարգում Մկրտչյանը սահմանեց երիտասարդների Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում 210 կգ-ով, նաեւ ընդհանուր ռեկորդ՝ երկամարտի 375 կգ արդյունքով:

Հիշեցնենք, որ այս տարի Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում էլ 27-ամյա ծանրորդը հաղթանակ էր տարել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Այս բոլոր հաղթանակները Մկրտչյանը նվաճել է ոչ օլիմպիական քաշային կարգում՝ 89 կգ-ում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի պնդմամբ՝ Հակոբ Մկրտչյանը չի հասցնի փոխել քաշային կարգը մինչեւ Տոկիո-2020-ը, սակայն աշխարհի չեմպիոնն այս հարցի շուրջ իր տեսակետն ունի:

- Հակոբ, շնորհավորում եմ հերթական փայլուն հաղթանակիդ կապակցությամբ Եվրոպայի Մ23 առաջնությունում:

- Շնորհակալ եմ: Շատ լավ ստացվեց, այնպես, ինչպես ծրագրել էինք: Բարդ պայքար էր գնում իրականում, բայց ուրախ եմ, որ արդյունքը գոհացնող է: Այս տարվա ընթացքում շատ լավ էինք պատրաստվել բոլոր մրցումներին: Յուրաքանչյուր մրցման մոտեցել եմ լավ մարավիճակում եւ մեր բոլորիս լավ աշխատանքը տվեց իր արդյունքները:

- ԵԱ-ում հրում վարժության երկրորդ մոտեցմամբ ապահովեցիր չեմպիոնությունդ եւ կարող էիր երրորդ մոտեցման չգնալ: Պատրաստվե՞լ էիր ռեկորդին, թե՞ տեղում որոշեցիր:

- Պատրաստվել էի նախապես: Յուրաքանչյուր մրցման ես նպատակ եմ դնում իմ առջեւ ոչ միայն չեմպիոնություն, այլեւ ռեկորդ սահմանել: Եվրոպայի առաջնությունում էլ պատրաստ էի ռեկորդի եւ արեցի:

- Մեկ ամիս առաջ փայլեցիր Թաիլանդի մրցահարթակում՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ի՞նչ զգացողություններ են մնացել հաղթական օրվանից:

- Զգացողություններս եւ տպավորություններս նույնն են: Ես դեռ 2018-ին Թուրքմենստանում պետք է նվաճեի աշխարհի չեմպիոնի կոչումը: Բայց այնտեղ չստացվեց: Սխալս շտկեցի Թաիլանդում: Երբ Բաթումիում դարձա Եվրոպայի չեմպիոն, վստահությունս ավելի մեծացավ եւ դա ինձ օգնեց Թաիլանդի մրցահարթակում:

- Հակոբ, այս բոլոր հաղթանակներդ նվաճեցիր ոչ օլիմպիական քաշային կարգում: Աշխարհի առաջնությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ չես հասցնի փոխել քաշային կարգդ Տոկիո-2020-ի համար: «Օլիմպիական խաղերին մնացել է 8 ամիս, եւ քաշային կարգ փոխելով մասնակցել Հայաստանի թիմից անհնար է: Նա կամ պետք է 10 կգ քաշ իջնի, կամ 6-7 կգ ավելացնի՝ մասնակցելով 96 կգ քաշային կարգում, որտեղ մարզիկները բարձրացնում են 230 կգ: Իսկ նա այսօր բարձրացնում է 208 կամ 210 կգ»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը: Դու ի՞նչ տեսակետ ունես այս առումով: Կփոխե՞ս քաշդ:

- Ես պատկերացնում եմ, որ կփոխեմ քաշային կարգս, անպայման: Եվրոպայի առաջնությունից հետո միանգամից կփոխեմ: Նախատեսում եմ մեկ ամսվա մեջ փոխել եւ, իմ կարծիքով, մեկ ամսում կհասցնեմ ու ամեն ինչ լավ կլինի, հաստատ: Քաշս կբարձրացնեմ:

- Իսկ ինչո՞ւ է Փաշիկ Ալավերդյանը հակառակը մտածում:

- Չգիտեմ, ամեն մարդ մի ձև է մտածում: Ես, օրինակ, մտածում եմ, որ կհասցնեմ հաստատ: Չգիտեմ՝ ով, ինչ է մտածում, բայց ես հաստատ կհասցնեմ մինչեւ Օլիմպիական խաղեր:

- Ի՞նչ ես կարծում՝ քեզ ավելի լավ կզգաս բա՞րձր քաշում, թե՞ ցածր:

- Գտնում եմ, որ ծանր քաշում ինձ ավելի լավ կզգամ: Եթե ցածր քաշ տեղափոխվեմ, շուրջ 10 կգ քաշ պետք է կորցնեմ: Դա արդեն խնդիր է ինքն իրենով, վնասվածքներ կլինեն հաստատ: Ես կտեղափոխվեմ 96 կգ: Իմ անձնական քաշը 90 կգ է: Բարձրանալը խնդիր չի լինի, ավելին՝ ավելի լավ կզգամ ինձ:

Նպատակդ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերն է...

- Միանշանակ: Եվրոպայի, աշխարհի չեմպիոնի տիտղոսները նվաճել եմ: Այժմ նպատակս Օլիմպիական չեմպիոնի տիտղոսն է: Եթե նույնիսկ այս Օլիմպիական խաղերում չստացվի, կշարունակեմ օլիմպիական ոսկե մեդալի համար պայքարել հաջորդ մրցաշրջանում: Բայց ամեն ինչ կանեմ, որ այս Խաղերին մասնակցեմ եւ հաղթեմ: Ամեն դեպքում, միեւնույն է, եթե հաջողվի այս Օլիմպիական խաղերում հաղթել, շարունակելու եմ մարզվել եւ նորանոր հաղթանակներ կերտել հայկական ծանրամարտում:

- Վերադառնանք աշխարհի առաջնությանը: Ի՞նչ փոխվեց կյանքումդ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո:

- Իրականում ոչինչ չի փոխվել. ամեն ինչ նույնն է, միայն հաղթանակներիս մեջ ավելացավ եւս մեկ՝ ինձ համար շատ կարեւոր նվաճում: Իմ կյանքում, առօրյայում առանձնահատուկ փոփոխություններ չեն եղել:

- Սովորաբար, բարձր նվաճումներից հետո մարզիկները չեն կարողանում խուսափել աստղային հիվանդությունից. քեզ մոտ ինչպե՞ս է:

- Ես նման բաներ չունեմ ընդհանրապես (ծիծաղում է): Չեմ զգացել, որ թեկուզ մեկ անգամ ինձ ինչ-որ մեկից բարձր դասեմ կամ զգամ: Երեւանում եւ հատկապես Գյումրիում ինձ շատ լավ դիմավորեցին, եւ ես միայն ուրախ եմ, որ կարողացա իմ ազգին ուրախություն պարգեւել իմ հաղթանակով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում:

դիտվել է 140 անգամ
Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan