Պատգամավորների ախորժակը մեծացել է, նրանք էլ են ուզում աշխատավարձերի բարձրացում, իսկ ժողովուրդը թող բավարարվի գռոշներով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ պատգամավորները եւս ցանկանում են, որ իրենց աշխատավարձը բարձրացվի և հավասարեցվի նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերին:
Մինչեւ վերջին բարձրացումը պատգամավորների աշխատավարձը հավասար էր փոխնախարարի աշխատավարձին, իսկ հանձնաժողովի նախագահինը՝ նախարարի աշխատավարձին:
Հիմա տարբերությունը կրկնակիից ավել է, չնայած պատգամավորները վերջին մի քանի ամիսներին 140 հազար դրամ պարգեւավճար են ստանում: Սակայն պատգամավորները համարում են, որ անարդար է, երբ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներն անհամեմատ պակաս են վարձատրվում, քան գործադիր իշխանության ներկայացուցիչները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: