Սքոուլզ. Այնպիսի տպավորություն է, որ «Յունայթեդի» ֆուտբոլիստները չեն ճանաչում իրար
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուզլը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի՝ «Պարտիզանի» հետ հանդիպումը:
«Կարծում եմ, որ «Լիվերպուլի» հետ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները չափից շատ դրական գնահատակնների արժանացան:
«Պարտիզանի» դեմ «Մանչեսթեր Յունայթեդը» անատամ ֆուտբոլ ցուցադրեց: Այնպիսի տպավորություն է, որ «Յունայթեդի» ֆուտբոլիստները չեն ճանաչում իրար»,- Սքոուլզի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարտիզանի» նկատմամբ: