Մոտ 50 հազար մարդ կհեռանա Լոս Անջելեսի հյուսիսում գտնվող իրենց տներից ուժեղ հրդեհի պատճառով
Մոտ 50 հազար մարդ պետք է հեռանա Լոս Անջելեսի հյուսիսում գտնվող իրենց տներից, քանի որ արագ տարածվող անտառային հրդեհը, որն առաջ է եկել ուժեղ քամու պատճառով, դուրս է եկել վերահսկողությունից, տեղեկացնում է AP-ը։
Հրդեհի հետեւանքով այրվել են մի քանի տներ եւ շինություններ, ինչը հանգեցրել է խոշոր ավտոմայրուղու եւ մի քանի ճանապարհների փակմանը։ Մոտ 500 հրշեջ օդային տանկերների եւ ուղղաթիռների աջակցությամբ պայքարել է կրակի դեմ։
Հեյսերվիլի եւ խաղողի մերձակա այգիների մոտ ապրող բնակիչներին հրամայվել է հեռանալ իրենց տներից այն բանից հետո, երբ հրդեհը սկսել է արագ տարածվել լեռնային տեղանքից՝ հատելով մայրուղին եւ դեպի տներն ուղղություն վերցնելով։