Գերմանիայում հրեաների հանդեպ ատելության աճ են նկատել
Գերմանիայում յուրաքանչյուր չորրորդ գերմանացին հակասեմիտական հայացքներ ունի, իսկ 41 տոկոսը կարծում է, որ հրեաները չափազանց շատ են խոսում Հոլոքոստից, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Spiegei-ին։
Հարցումը, որ կատարվել է 1300 գերմանացիների շրջանում , ցույց է տվել, որ ԳԴՀ-ի բնակչության 28 տոկոսը համարում է, որ տնտեսական ոլորտում հրեաների թիվը չափազանց մեծ է, իսկ 26 տոկոսը վստահ է համաշխարհային քաղաքականության վրա նրանց մեծ ազդեցության մեջ։ Հարցվածների 12 տոկոսը հայտարարել է, որ հրեաները պատասխանատվություն են կրում աշխարհի պատերազմների մեծ մասի համար, իսկ 22 տոկոսը ատում է հրեաներին նրանց վարքագծի համար։
Միաժամանակ աճում է նաեւ այն գերմանացիների թիվը, որոնք պատրաստ են պայքարել հակասեմիտիզմի դեմ։ Այդ հայացքների հակառակորդների կարծիքով, խնդրի մեջ իրենց մեղքն ունեն նաեւ աջ ծայրահեղական կուսակցությունները։
Հոկտեմբերի 22-ին հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կառավարությունը 1932-1933թթ․ սովից ԽՍՀՄ քաղաքացիների զանգվածային սպանությունը չի համարում ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն։ Չնայած նրան, որ գերմանացի պատմաբաններն այդ դեպքերի մեղքը դնում են ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի վրա, կայքում ասվում է, որ «դաշնային կառավարությունը հնարավոր չի համարում մինչեւ 1948թ․ կատարված իրադարձությունները բնութագրել որպես ցեղասպանություն»։