«Արսենալը» հաղթեց ավելացված ժամանակում, «Սևիլիան» խնդիրներ չունեցավ
Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում F խումբը ներկայացնող Լոնդոնի «Արսենալն» «Էմիրեյթս» ստադիոնում ուժերը չափեց պորտուգալական «Վիկտորիա Գիմարաեշի» հետ: Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով:
«Վիկտորիայի» կազմից աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Մարկուս Էդվարդսը և բրազիլացի հարձակվող Բրունոն: «Արսենալից» գոլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Գաբրիել Մարտինելի: Կոտ դ՛Իվուարը ներկայացնող Նիկոլյա Պեպեի դուբլը հաղթանակ պարգևեց Ունաի Էմերիի գլխավորած թիմին:
A խմբում իսպանական «Սևիլիան» 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Դյուդելանժի» նկատմամբ: Ֆրանկ Վասկեսը դարձավ դուբլի, իսկ Մունիր Էլ-Հադադին՝ գոլի հեղինակ:
Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ
«Սեւիլիա» (Իսպանիա) - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)՝ 3:0
B խումբ
«Մալմյո» (Շվեդիա) - «Լուգանո» (Շվեյցարիա)՝ 2:1
«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:1
C խումբ
«Խետաֆե» (Իսպանիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 0:1
«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 0:2
D խումբ
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Ռուսենբորգ» (Նորվեգիա)՝ 1:0
«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 0:0
E խումբ
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 2:1
«Ռեն» (Ֆրանսիա) - «Կլուժ» (Ռումինիա)՝ 0:1
F խումբ
«Արսենալ» (Անգլիա) - «Վիկտորիա Գիմարաեշ» (Պորտուգալիա)՝ 3:2
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Ստանդարդ» (Բելգիա) ՝ 2: