ԵԼ. «Ռոման» բաց թողեց հաղթանակը, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տարավ (տեսանյութ)
Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում իտալական «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում ընդունեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»:
Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը հանդիպման վերջին րոպեին զրկվեց հաղթելու հնարավորությունից:
«Ռոմայի» կազմից գոլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Նիկոլա Ձանյոլոն: «Բորուսիայի» կազմից 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց գերմանացի կիսապաշտպան Լարս Շտինդլը:
Վնասվածքից հետո ապաքինված և այս շաբաթ մարզումներ անցկացրած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չի եղել «Ռոմայի» հայտացուցակում։
Միաժամանակ ընթացող խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթանակ տարավ սերբական «Պարտիզանի» նկատմամբ:
Մանչեսթերյան թիմի կազմից աչքի ընկավ Անտոնի Մարսիալը, որը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ
«Ղարաբաղ» (Ադրբեջան) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 2:2
G խումբ
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Ֆեենորդ» (Հոլանդիա)՝ 2:0
«Պորտու» (Պորտուգալիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 1:1
H խումբ
ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 0:1
«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Էսպանյոլ» (Իսպանիա)՝ 0:1
I խումբ
«Գենտ» (Բելգիա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 2:2
«Սենթ Էթյեն» (Ֆրանսիա) - «Ալեքսանդրիա» (Ուկրաինա)՝ 1:1
J խումբ
«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - «Վոլֆսբերգեր» (Ավստրիա)՝ 1:0
«Ռոմա» (Իտալիա) - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)՝ 1:1
K խումբ
«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 1:2
«Սլովան» (Սլովակիա) - «Վուլվերհեմփթոն» (Անգլիա)՝ 1:2
L խումբ
«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) - «Աստանա» (Ղազախստան)՝ 6:0
«Պարտիզան» (Սերբիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:1 (տեսանյութ)