Իսպանիայում սկսվել են բռնապետ Ֆրանկոյի արտաշիրմումի աշխատանքները
Իսպանիայում սկսվել են բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի (1892-1975) արտաշիրմումի աշխատանքները Մադրիդի մերձակայքում գտնվող «Ընկածների հովիտ» դամբարանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
44 տարի առաջ հուղարկավորված բռնապետի դագաղը հանելու համար ստիպված են եղել բարձրացնել գերեզմանը ծածկող 1,5 տոննա կշռող գրանիտե սալաքարը: Արտաշիրմումին արգելված է մամուլի ներկայությունը:
Ակնկալվում է, որ մնացորդների տեղափոխումը կարժենա մոտ 63 հազար եվրո:
Դրանից հետո մնացորդները կտեղափոխվեն Էլ-Պարդո-Մինգորրուբիո գերեզմանատուն: Վերահուղարկավորման արարողությանը թույլ են տվել մասնակցել Ֆրանկոյի 22 հարազատների: 1988-ին այնտեղ հուղարկավորվել էր նրա կինը՝ Կարմեն Պոլոն:
Ֆրանկոն ղեկավարվում էր Իսպանիան 1939-1975-ը: Համալիրը, որտեղ հուղարկավորվել է բռնապետը, սկսել են կառուցել 1940-ին նրա հրամանով՝ ի հիշատակ քաղաքացիական պատերազմում զոհվածների: «Ընկածների հովիտ» համալիրը կառուցել են բանտարկյալները, աշխատանքներն ավարտվել են 1958-ին: