«Ես էլ եմ հիմա 1,5 միլիոն ստանում, նախկինում 2 մլն էի ստանում»․ Դավիթ Անանյանը խոսել է նախարարների աշխատավարձերի շուրջ աղմուկի մասին
Որևէ նպատակադրված գաղտնի որոշում չի եղել, ուղղակի վարչապետի եւ վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են պարգեւավճարի առավելագույն չափեր, որպեսզի պրոցեսը որոշակիորեն կառավարվի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Օրինակ, այս որոշակի առավելագույն չափերի սահմանման արդյունքում իմ պարգեւավճարը նվազել է, նախորդ տարի ավելի շատ է եղել։ Ես էլ եմ այդ 1,5 միլիոնը ստանում, առաջ 2 մլն էի ստանում»,-նշեց նա։
Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների եւ նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։