Տեխասի երկնքում բախվել է երկու ուղղաթիռ
Robinson R22 մոդելի երկու ուղղաթիռ բախվել է Տեխասի երկնքում։ Ինչպես չորեքշաբթի տեղեկացրել է Associated Press (AP) գործակալությունը, միջադեպի հետեւանքով զոհվել է երկու մարդ։
Միջադեպը տեղի է ունեցել Սան Անտոնիո քաղաքից 240 կիլոմետր հեռու, ռանչոյի տարածքի վրա։ Զոհվել է երկու մարդ, որոնք գտնվել են ուղղաթիռներից մեկում։ Եվս մեկը, որը գտնվել է մյուս ուղղաթիռում, վնասվածքներ է ստացել։
Բախման պատճառներն անհայտ են։ ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը պարզում է պատահարի հանգամանքները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։