Հայտնի է դարձել՝ դերասաններից ովքեր են «Օսկար» մրցանակի հավանական թեկնածուները
Լավագույն դերասան անվանակարգում «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր թեկնածուներն են Լեոնարդո Դի Կապրիոն, Մետյու Ռայսը, Ռոբերտ Պատտինսոնն եւ Ջոնաթան Փրայսը, հայտնում է Indiewire-ը։
Sony ստուդիան որոշել է «Օսկար» մրցանակաբաշխության լավագույն գլխավոր դեր անվանակարգում առաջարկել Լեոնարդո Դի Կապրիոյին՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում կերտած դերով, իսկ Բրեդ Փիթին՝ լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում։ Հրատարակչությունը նման որոշումը տրամաբանական է համարել եւ գտնում է, որ այդպիսի դասավորվածության դեպքում Փիթը, որը հանդես է եկել որպես կրկնորդ, մրցանակ ստանալու շատ ավելի մած շանսեր ունի։
Sony-ին մրցանակի համար առաջարկել է նաեւ Մետյու Ռայսի եւ Թոմ Հենքսի թեկնածությունները՝ համապատասխանաբար գլխավոր դերի եւ երկրոդական դեր անվանակարգերում։
A24 կինոստուդիան առաջարկել է իր թեկնածուներին․ Ռոբերտ Պատինսոնին (գլխավոր դերի համար) «Մայակ» ֆիլմում կերտած իր դերով։
Netflix էլ մրցանակաբաշխությանն առաջարկել է «Երկու հայր» ֆիլմի դերասաններին։ Ջոնաթան Փրայսը, որն ավելի վաղ ոչ մի անգամ նոմինացված չի եղել «Օսկարի», կարող է հավակնել գլխավոր դերասանի մրցանակին։ Էնթոնի Հոփքինսը, որն ավելի քիչ է էկրաններին, սակայն արդեն երկրորդական պլանի դերի համար ունի մրցանակ։